TotalFootball.am

16.09.13 18:28

Մխիթարյանը «Բորուսիայի» հետ կմեկնի Նեոպոլ

Մխիթարյանը «Բորուսիայի» հետ կմեկնի Նեոապոլ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որը Բունդեսլիգայի նախորդ տուրի «Համբուրգի» դեմ խաղում հարված էր ստացել ծնկին, թիմի հետ կմեկնի Նեապոլ, հայտնում է Ruhr Nachrichten-ի մարզական խմբագիր Մատիաս Դերսշը: 
Նա գրում է, որ հանդիպումից հետո Յուրգեն Կլոպպը նշել էր , որ լուրջ ոչինչ չկա և նա կարող է մասնակցել «Նապոլիի» դեմ խաղին:
Այսօր կատարած գրառմամբ ռուհրյան թերթի խմբագիրը հաստատել է, որ թեթև վնասվածք ունեցող բոլոր երեք ֆուտբոլիստները՝ Բլաշիկովսկին, Մխիթարյանը և Սուբոտիչը կմեկնեն Նեապոլ:
Հիշեցնենք, որ 2013/14 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Բորուսիան» կմեկնարկի «Նապոլիի» դեմ արտագնա խաղով: Իտալիայի և Գերմանիայի առաջնությունների առաջատարների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: 

  Լրահոս

Հայաստան

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6