TotalFootball.am


16.09.13 17:49

Գեղամ Կադիմյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Ուկրաինայի առաջին դիվիզիոնում


Ուկրանիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող Սումի թիմի 20-ամյա հայ հարձակվող Գեղամ Կադիմյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Զվեզդա թիմի դեմ խաղում:

Սա Կադիմյանի չորրորդ գոլն էր Սումիի կազմում 10-րդ խաղում:

Նշենք, որ ֆուտբոլում առաջին քայլերը Կադիմյանն արել է 7 տարեկանում, Փյունիկի մարզադպրոցում: Սումիի պաշտոնական կայքի հետ զրույցում Կադիմյանը պատմել է, որ իր առաջին մարզիչն է եղել Սերժ Սարգսյանը, որը հիմա «Փյունիկ 2»-ի գլխավոր մարզիչն է: 15 տարեկանից խաղացել է Խարկովի Արսենալում, ապա հանդես է եկել Ուկրաինայի Արմյանսկ քաղաքի Տիտան ակումբում: Նոր ակումբի մասին նա հետևյալն է ասել.

"Շատ ուրախ կոլեկտիվ է, ուրախ եմ, որ կարողացա աչքի ընկնել խփած գոլերով: Սումին որպես քաղաք ինձ դուր է գալիս, մարզադաշտն էլ բարձրակարգ է, շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար: Սումիում ցանկանում եմ լինել լավագույնը և շարժվել առաջ",- ասել է Գեղամ Կադիմյանը:





  Լրահոս



Հայաստան


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6