TotalFootball.am


16.09.13 14:28

Միայն մեկ հաղթանակ, բայց ինչպիսին. Ինչո՞վ առանձնացավ հինգերորդ տուրը


Հայաստանի առաջնության հինգրերոդ տուրի չորս հանդիպումներից երեքում ոչ-ոքիներ գրանցվեցին և միայն «Գանձասարը» հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Բանանցին»:

Հավասար և անհավասար առաջնությունը

Հերթական տուրում գրանցված երեք ոչ-ոքիները ևս մեկ անգամ եկան ապացուցելու, թե որքան մոտ են խաղամակարդակով այս առաջնության թիմերը, սակայն Կապանում գրանցված պայթուցիկ զարմացրեց բոլորին:

Գոլային հրավառություն Կապանում

Կապանում գրանցված 9:2 հաշիվը զարմանք առաջացրեց բոլոր բոլորի մոտ: «Գանձասարը» առաջին կեսից հետո հաղթում էր 3:1 հաշվով և ոչինչ արտառոց չէր հիշեցում: Սակայն երկրորդ կեսի սկզբում կապանցիները մեծացրին իրենց առավելությունը, իսկ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արամ Հովսեփյանի վնասվածքից հետո («Ալաշկերտն» արդեն արել էր բոլոր փոփոխությունները, իսկ Արամը չկարողացավ շարունակել խաղը) տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Տպավորություն էր, որը խաղը 10-ից է, բայց «Գանձասարի» խփած 10-րդ գոլը մրցավարը չհաշվեց՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ: 11 գոլը մեկ խաղում, իսկապես արտառոց երևույթ է, սակայն Հայաստանի առաջնությանը պաշտպանելու և բոլոր նրանց համար, ովքեր սկսեցին ծաղրել առաջնությունն այս արդյունքի համար, հիշեցնենք, որ անգլիական Պրեմիեր լիգայյի պատմության ամենագոլառատ խաղում էլ է 11 գոլ գրանցվել, երբ 2007 թվականին «Պորթսմութը» 7-4 հաշվով հաղթեց «Ռեդինգին»:

 Չորս 11 մետրանոցից իրացվեց երեքը

Հինգերորդ տուրում մրցավարները չորս անգամ ցույց տվեցին 11 մետրանոցի նշակետը: Երեք դեպքում հարվածները դիպուկ էին: «Ուլիսի» դեմ խաղում վերջին րոպեին իրացված 11 մետրանոցով Դավիթ Մանոյանը մեկ միավոր բերեց «Փյունիկին», իսկ Խորեն Վերանյանի վրիպման հետևանքով «Արարատը» մեկ միավորով վերադարձավ Գյումրիից: Եթե Արարատը կարողանար երեք միավոր վաստակել, հիմա կլիներ առաջին հորիզոնականում: Մյուս երկու 11 մետրանոցները կապանյան գոլառատ խաղում էին:

Հորնյակը վերադարձավ, բայց գոլեր չգրանցվեցին

«Միկա» - «Բանանց» խաղն աչքի չընկավ դիտարժանությամբ, իսկ լուսատախտակի հաշիվն այդպես էլ չփոխվեց: Նման պայմաններում հանդիպման ամենաուշագրավ դրվագը դարձավ Սեմյոն Մուրադյանի մարզաշապիկի հետ խնդիրը, երբ «Միկայի» հարձակվողը ստիպված էր իր պատռված 14 համարի մարզաշապիկը փոխել թիմակցի 4 համար մարզաշապիկով: Այս իրավիճակի պատճառով Հայաստանի առաջնությանը ծաղրողներին հիշեցնենք և Հայաստանի առաջնությանը պաշտպանելու համար հիշենք Ռուսաստան - Իռլանդիա հանդիպումը, երբ իռլանդացիների պաշտպան Ռիչարդ Դաննը խաղը ստիպված էր շարունակել կավիճով գրված հինգ համարի մարզաշապիկով:

 

Ռմբարկուները «Գանձասարի» ֆուտբոլիստներն են

Այս տուրից հետո ռմբարկուների աղյուսակի վերին հորիզոնականներում են «Գանձասարի» ֆուտբոլիստներ: Արտակ Դաշյանն արդեն ունի 6 խփած գոլ, իսկ հեթ-տրիկի հեղինակ դարձած Նարեկ Բեգլարյանի գոլերի թիվն է չորս: Նրանց հետևում են երեքական գոլ խփած շիրակցիների Սերժ Դեբլեն ու Անդրանիկ Բարիկյանը և փյունիկցի Դավիթ Մանոյանը:

Միավոր՝ անդրանիկ գոլերի շնորհիվ

«Ուլիսը» «Փյունիկի» դեմ արտագնա խաղում շատ մոտ էր հաղթանակին, երբ երկրորդ կեսում հաշվի մեջ առաջ էր 1-3 հաշվով: Սակայն «Փյունիկը» վերջին վայրկյաններին կարողացավ հավասարեցնել հաշիվը և գրանցվեց 3-3 հաշիվը: «Ուլիսի» գոլերը խփեցին Արտավազդ Բոյաջյանն (2) ու Վիգեն Ավետիսյանը, ովքեր երկուսն էլ առաջին անգամ էին գոլեր հեղինակում Բարձրագույն խմբում:

Բոտին վերադարձավ

Երևանի «Միկայից» նորվեգական «Ռոսենբորգ» տեղափոխված Բոտի Դեմելը ճանապարհին Վրաստանի առաջնությանը մասնակցելուց հետո կրկին վերադարձավ Հայաստանի առաջնություն: Նա «Արարատի» դեմ խաղի երկրորդ կեսում փոխարինման մտավ «Շիրակի» կազմում, սակայն չկարողացավ օգնել իր թիմին տնային հաղթանակ տանել: «Բոտին դեռ ֆունկցիոնալ վիճակի հետ կապված խնդիրներ ունի»,- խաղից հետո նշեց Վարդան Բիչախչյանը:

Դավիթ Գալստյան





  Լրահոս



Հայաստան


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6