TotalFootball.am


16.09.13 12:56

Մխիթարյանն ու Մովսիսյանը փայլում են. հայ ֆուտբոլիստների ելույթների ամփոփում


 

Ամփոփենք ուիքենդը արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների համար
Ղազախստան 
Շախտյոր - Ակտոբե 0:1
Ղազախստանի առաջնության եզրափակիչ փուլի չորրորդ տուրի խաղում մրցեցին Գևորգ Ղազարյանի և Ռոբերտ Արզումանյանի թիմերը: Գևորգը հայտավորված չէր խաղին, իսկ Ռոբերտը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: 

Ամփոփենք ուիքենդը արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների համար:

Ղազախստան 

Շախտյոր - Ակտոբե 0:1

Ղազախստանի առաջնության եզրափակիչ փուլի չորրորդ տուրի խաղում մրցեցին Գևորգ Ղազարյանի և Ռոբերտ Արզումանյանի թիմերը: Գևորգը հայտավորված չէր խաղին, իսկ Ռոբերտը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: 

Օրդաբասի - Կայրաթ 1:2

Արթուր Եդիգարյանը 77 րոպե է անցկացրեց խաղաշտում՝ օգնելով իր թիմին արտագնա հաղթանակ տանել: Փոխարինվելուց մեկ րոպե առաջ Արթուրը զգուշացվել էր:

Այսպիսով, Ռոբերտ Արզումանյանի թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Ղազարյանի և Եդիգարյանը թիմերը կիսում են երրորդ և չորրորդ տեղերը:

Ռուսաստան

Վոլգա - Սպարտակ 0:1

Յուրա Մովսիսյանը դարձավ Վոլգայի դեմ արտագնա հանդիպման հերոսը՝ գլխի հարվածով խփելով իր թիմի միակ գոլը: Մովիսյանը փոխարինվեց 91-րդ րոպեին, իսկ մեկնարկային կազմում դաշտ դուրս եկած մյուս հայ ֆուտբոլիստը՝ Արաս Օզբիլիզը՝ 69-ին: Սպարտակը երեք միավորով հետ է մնում ԲԿՄԱ-ից և երրորդ տեղում է: Հաջորդ տուրում կլինի Սպարտակ - ԲԿՄԱ մոսկովյան դերբին: 

Կրասնոդար - Կռիլյա Սովետով 1:1

Մարկոս Պիզելլին կրկին մնաց պահեստայինների թվում:

Տոմ - Անժի 2:2

Հյուրերի կազմում Կառլեն Մկրտչյանը փոխարինման մտավ 80-րդ րոպեին:

Ուրալ - Դինամո 16.09 17:00

Արթուր Սարկիսովի, Էդգար Մանուչարյանի, Դենիս Թումասյանի և Ռոման Բերեզովսկու թիմերի մասնակցությամբ հանդիպումը կկայանա այսօր:

Ուզբեկստան

Պախտակոր - Կիզիլկում 1:0

Ժորա Հովհաննիսյանը մեկնարկային կազմում էր դաշտ դուրս եկել և փոխարինվեց 63-րդ րոպեին:

Գերմանիա 

Բորուսիա - Համբուրգ 6:2

Հենրիխ Մխիթարյանի թիմը շարունակում է հաղթարշավը Բունդեսլիգայում: Թիմը տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը: Մխիթարյանն իր հաշվին ավելացրեց գոլ և գոլային փոխանցում ու փոխարինվեց 79-րդ րոպեին:

Արգենտինա 

Օլ Բոյս - Կիլմես 4:0

Խոակին Բողոսյանը հյուրերի կազմում 90 րոպե անցկացրեց դաշտում:

Պերու 

Ալիասնա Լիմա - Ունիոն Կոմերսիո 3:0

Մաուրո Գևգոզյանի հաշվին երկու գոլային փոխանցում է և մեկ գոլ:

Հոլանդիա

Յոնգ Այաքս - Վիլլեմ II 1:1

Նորայր Ասլանյանը հայտավորված չէր խաղին:

Բելառուս 

ԲԱՏԷ - Նեման 1:0

Զավեն Բադոյանը պահեստայինների թվում էր:

Շախտյոր Սոլիգորսկ - Տորպեդո-Բելազ 1:0

Հյուրերի կազմում 62-րդ րոպեին փոխարինման մտավ Նորայր Գոյզալյանը:

Մոլդովա

Տիրասպոլ - Զիմբրու 1:0

Արտյոմ Խաչատուրովը փոխարինման մտավ 46-րդ րոպեին և մասնակցեց երկրորդ կեսին:

Բելգիա 

Ռոսելար - Սենտ-Տրյուդեն 2:2

Մասիս Ոսկանյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 74-րդ րոպեին:

Լեհաաստան 

Վիձև Լոձ - Պոդբեսկիձիե 1:1

Լևոն Հայրապետյանն 90 րոպե անցկացրեց դաշտի տերերի կազմում:





  Լրահոս



Հայաստան


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6