TotalFootball.am


09.09.13 14:28

Մորտեն Օլսեն. «Չենք կենտրոնանում Հայաստանի կորուստների վրա»


Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հետևյալն ասաց Հայաստանի դեմ խաղից առաջ կայացած ասուլիսում:

 - Հայաստանն ու Դանիան հաղթել են նախորդ խաղերում: Հուսով ենք, որ հունիսի 11-ի կրկնությունը չի լինի: Դա սեպտեմբերի 11 էր մեզ համար:

 - Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի հավաքականի մասին:     

- Մեզ համար անակնկալ չէին Հայաստանի այս արդյունքները: Բոլոր թիմերն էլ կորուստներ ունենում են և մենք չենք կենտրոնանում Հայաստանի կորուստների վրա, այլ կկենտրոնանք այն խաղացողների վրա, ովքեր կմասնակցեն հանդիպմանը:

 - Դժվա՞ր էր ընտրել մեկնարկային կազմը:

- Այո, դժվար էր:

 - Բոլոր ֆուտբոլիստները պատրա՞ստ ենք: Վնասվածքներ կա՞ն:

- Վնասվածքներ կան, բայց դեռևս 24 ժամ կա մինչև հանդիպումը:

 - Ո՞ր թիմն է երկրորդ տեղի համար պայքարում ֆավորիտը:

- Չորս թիմեր կպայքարեն երկրորդ տեղի համար և շատ դժվար է ասել, թե ով է ֆավորիտ:

 - Ինչո՞վ է պայմանավորված կտրուկ սերնդափոխությունը

- Այո, իմ թիմը երիտասարդ է, բայց ես չեմ նայում ֆուտբոլիստների տարիքին, այլ նայում եմ ելույթներին:

 -  Դանիայում կայացած խաղից հետո նշել էիք, որ Հայաստանի համար ուշ է, որպեսզի պայքարի ուղեգրի համար: Ի՞նչ փոխվեց այս ընթացքում:

- Ամեն ինչ կախված է արդյունքներից՝ և՛ Հայաստանի, և՛ մնացած թիմերի:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0