TotalFootball.am


09.09.13 12:14

Վարդան Մինասյան. «Օզբիլիզի մասնակցության հարցը կպարզվի այսօր»


 

Հայաստան - Դանիա հանդիպմանը նվիրված ասուլիսի ընթացքում Վարդան Մինասյանը հետևյալը ասաց.

- Ի՞նչ է պետք անել Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

- Մենք պետք է մտածենք Դանիայի խաղի մասին:

- Բերեզովսկին ինչպիսի՞ վիճակում է:

- Նա արդեն ավելի լավ է, ավելի վատ բան էինք սպասում: Մկանային թեթև բան կա, կասկածում էինք, որ վեց ամսով շարքից դուրս կգա, բայց չհաստատվեցին կասկածները:

- Ի՞՚նչ կասեք մրցակցի մասին:

- Դանիացիները սկսել են կազմը երիտասարդացնել: Գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը:

- Օզբիլիզի մոտ ի՞նչ խնդիր կա:

- Դեռևս կասկածելի է նրա մասնակցությունը: Նա մրսածություն ունի և խնդիրը սննդի հետ կապված է: Նա հետազոտվել է և ժամը չորսին կիմանանք պատասխանը: Դրանից է կախված մասնակցությունը

- Ինչո՞վ է պայմանավորված, որ հավաքականը Երևանում թույլ է խաղում, իսկ դրսում՝ ուժեղ:

- Հավաքականը Երևանում թույլ է խաղացել միայն Մալթայի դեմ: Ձեր վերլուծությունը սահմանափակվում է նրանով, որ պարտվում է թիմը: Սակայն հավաքականը միայն մեկ վատ խաղ է անցկացրել: Ուրիշ պատասխան էլ ունեմ դրա հետ կապված, սակայն չեմ ասի, քանի որ մարդիկ կան, որոնք կարող են դա ճիշտ չհասկանալ:

- Մարտավարության փոփոխություն կլինի՞ կադրային խնդիրների հետ կապված:

- Անպայման կլինեն փոփոխություններ մարտավարական: Որոշ բաներ մշակված են: Ամեն ինչ կախված է Օզբիլիզի մասնակցությունից, քանի որ դա նույնպես մարտավարական փոփոխություններ է ենթադրում:

- Ովքե՞ր կփոխարինեն վնասվածք ունեցողներին:

- Վաղը կտեսնենք:

- Չե՞ք ափսոսում չհրավիրված ֆուտբոլիստների համար:

- Իմ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստները բավարարում են ինձ: Երբեք չեմ ափսոսում:

- Ո՞վ է լինելու ավագը և ի՞նչ չափանիշով է ընտրվել:

- Մխիթարյանը կլինի ավագը: Լավ չի՞, որ Մխիթարյանն է: Կան բաներ, որոնք թիմի ներսում են:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0