TotalFootball.am


08.09.13 23:42

Դանիել Ագգեր. «Մենք արդեն մոռացել ենք մեր 0:4 պարտությունը»


Սեպտեմբերի 8-ին Դանիայի ազգային հավաքականն իր բաց մարզումն անցկացրեց Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Լրագրողներին հանդիպեց Դանիայի ազգային ընտրանու և «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Դանիել Ագգերը.

-Ինչպիսի՞ խաղ է սպասվում Դանիայի հավաքականին:

-Հույս ունեմ, որ կհաղթենք:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք խաղից:

-Մենք տանը պարտվեցինք ու պետք է ասեմ, որ հատկապես 5 խաղացոներով տպավորված էի, բայց հավատացած ենք, որ այստեղ կարող ենք հաղթել ու դա այն է, ինչ մենք փորձելու ենք անել:

-Հայաստանի հավաքականի կազմում ո՞վ կլինի ամենավտանգավորը ձեզ համար:

-Հուսանք՝ ոչ ոք, մենք կկարողանանք չեզոքացնել բոլորին ու պահել գնդակը:

-Ինչպիսի մթնոլորտ է Դանիայի հավաքականում 4:0 պարտությունից հետո: Արդեն մոռացե՞լ եք այդ մասին, թե՞ ոչ:

-Իհարկե այո, ֆուտբոլում ամեն ինչ արագ է լինում: Մենք գիտենք, որ պետք է հաղթենք այս խաղը:

-Ինչպե՞ս կնկարագրեք Հայաստանի հավաքականին:

-Դա շատ պարզ է: Ինձ համար այն  ուժեղ, հակագրոհային ֆուտբոլ խաղացող թիմ է: Եթե գնդակը կորցնենք, ապա արագ գոլ բաց կթողնենք, ուստի շատ կարևոր է, որ գնդակը կարողանանք պահել:

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0