TotalFootball.am


08.09.13 22:54

Սիմոն Կյեր. «Մխիթարյանն ինձ համար եվրոպական բարձր մակարդակի ֆուտբոլիստ է»


Սեպտեմբերի 8-ին Դանիայի ազգային հավաքականն իր բաց մարզումն անցկացրեց Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Լրագրողներին հանդիպեց դանիացի ֆուտբոլիստ Սիմոն Կյաերը.

-Ինչպե՞ս կխաղա Դանիայի հավաքականը, երբ Հայաստանի կազմում բացակայելու են այնպիսի ֆուտբոլիստներ ինչպիսիք են Ռոման Բերեզովսկին և Յուրա Մովսիսյանը:

-Հայերն անցած անգամ շատ լավ խաղացին, իսկ մենք՝ շատ վատ: Այս անգամ մենք վստահաբար ցանկանում ենք ռևանշի հասնել: Իհարկե, շատ դժվար խաղ է սպասվում երեքշաբթի օրը, բայց մենք հավատում ենք ինքներս մեզ և մեր թիմին ու անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը:

-Ի՞նչ կասեք Հենրիխ Մխիթարյանի մասին:

-Նա շատ-շատ լավ խաղացող է ու շատ լավ խաղ ցուցադրեց անցած անգամ Դանիայում: Ինձ համար նա եվրոպական բարձր մակարդակի ֆուտբոլիստ է և մենք նրան շատ ենք հարգում:

-Ի՞նչ դժվարություններ կունենա ձեր հավաքականը և ի՞նչ խնդիրներ ունեք:

-Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Մենք վատ խաղացինք Մալթայի դեմ, բայց հաղթեցինք:  Շատ կարևոր էր այստեղ հաղթանակած գալը, ինչն էլ նշանակում է, որ մենք ունենք այնպիսի թիմ, որը կարող է 2-րդ տեղը զբաղեցնել: Հայաստանը լավ հավաքական ունի և մեզ դժվար հանդիպում է սպասվում:

-Դիտե՞լ եք Չեխիա-Հայաստան հանդիպումը:

-Դեռ ոչ, բայց վստահ եմ, որ այսօր կդիտենք ու կտեսնենք խաղադաշտում հայերի լավ և վատ կողմերը: Դրանից հետո կհասկանանք, թե ինչ պետք է անենք:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0