TotalFootball.am


15.05.19 00:05

Fanclubs CUP-2019. «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը» կիսաեզրափակչում են


Հայտնի են Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարի կիսաեզրափակչի առաջին մասնակիցները:

Քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» կամային որակներ դրսևորեց ու 5:4 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Էվրիկայի» նկատմամբ՝  ապահովելով իր տեղը մրցաշարի 1/2 եզրափակչում:

Իսկ գործող չեմպիոն «Յուվենտուսը» լարված խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ՝ ևս դուրս գալով կիսաեզրափակիչ:

Այս թիմերը կիսաեզրափակչում իրենց զույգերին կիմանան մայիսի 16-ին, երբ կայանան քառորդ եզրափակչի վերջին հանդիպումները:

Այդ օրը ժամը 20:30-ին միմյանց հետ կմրցեն «Աթլետիկո Մադրիդն» ու «Երևանը», իսկ    21:45-ին կկայանա «Մովիսթար Երևան»-«Լիվերպուլ» հանդիպումը:





  Լրահոս



Fanclubs CUP


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0