TotalFootball.am


07.05.19 01:36

Fanclubs CUP-2019. «Մովիսթարը» խելահեղ պայքարում հաղթեց «LA Galaxy»-ին` դուրս գալով հաջորդ փուլ


Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակում այսօր՝ մայիսի 6-ին, 3 հանդիպում է կայացել:

Խաղային օրը մեկնարկել է «Մովիսթարի» ու  «Heroes Team LA Galaxy»-ի միջև խաղով, որը բավականին լարված ու դրամատիկ ընթացք է ունեցել: Հավասար պայքարում անցած խաղի հիմնական ժամանակում թիմերը 3-ական գնդակ են ուղարկել միմյանց դարպասները, լրացուցիչ ժամանակում էլ փոխանակվել են մեկական գնդակներով:

Արդյունքում, հաղթողին պարզելու համար թիմերը հետխաղյա-6 մետրանոցներ են իրացրել, որում ավելի ուժեղ են գտնվել  «Մովիսթարի» խաղացողները՝ 2:1 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ ու դուրս գալով հաջորդ փուլ:

Օրվա մյուս խաղում միմյանց հետ մրցել են «Արսենալի» և  «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները: Այստեղ արդեն առավելութունը «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների կողմն էր, ովքեր, բավականին գրագետ ու վստահ խաղով, 4:1 հաշվով հաղթանակ տարան՝ դուրս գալով հաջորդ փուլ:

Քառորդ եզրափակչի մյուս ուղեգիրը միմյանց միջև վիճարկել են «Աթլետիկո Մադրիդն» ու  «ELL Տոտենհեմը»: Մադրիդյան թիմի երկրպագուները 4 անգամ գրավեցին մրցակցի դարպասը, որին  «ELL Տոտենհեմը» պատասխանեց խփած երկու գնդակով:

Այսպիսով, «Աթլետիկո Մադրիդը» ևս Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարի քառորդ եզրափակչում է:

Ավելի վաղ, 1/8 եզրափակչի արգելքը հաղթահարել էին նաև «Յուվենտուսն» ու  «Լիվերպուլը»:

Հիշեցնենք՝ այս փուլի վերջին 3 հանդիպումները կկայանան մայիսի 7-ին:





  Լրահոս



Fanclubs CUP


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0