TotalFootball.am


23.10.20 21:59

Մեսսին խոսել է Ռոնալդուի հետ մրցակցության մասին


«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մաղթել է ապաքինվել կորոնավիրուսից մինչև ՉԼ խմբային փուլի երկրորդ տուրի խաղը:

«Ռոնալդուի հետ այդ մրցակցությունը եղել է ու մնում է առանձնահատուկ: Այն շատ երկար տարիներ է ձգվել, բայց հեշտ բան չէ երկար տարիներ որոշակի մակարդակ պահպանելը: Իմ ու Կրիշտիանու Ռոնալդուի միջև դուելը շատ լավն էր անձնական մակարդակում, և ես կարծում եմ՝ մարդկանց այն դուր էր գալիս: «Ռեալի», «Բարսելոնայի» երկրպագուները, այո ու առհասարակ բոլոր ֆուտբոլասերները շքեղ տեսարանի էին ականատես լինում: Հույս ունենք նրանց ավելի մեծ էմոցիաներ պարգևել:

Ակնհայտ է, երբ Ռոնալդուն խաղում էր «Ռեալում», խաղերը յուրահատուկ էին: Այդ խաղերը միշտ են եղել յուրահատուկ, բայց երբ Կրիշտիանուն խաղադաշտում էր, դրանք առանձնահատուկ նշանակություն էին ձեռք բերում: Սակայն հիմա դա անցյալ է: Մենք անհամբեր սպասում ենք այժմյան մարտահրավերներին: Չորեքշաբթի կարող է ծագել այդ խնդիրը: Մենք հուսով ենք, որ Կրիշտիանուն կկարողանա ապաքինվել կորոնավիրուսից ու մասնակցել այդ խաղին», - Մեսսիի խոսքերն է մեջբերել DAZN-ը:

«Յուվենտուս» - «Բարսելոնա» խաղը կկայանա հոկտեմբերի 28-ին, Թուրինի «Ալյանց» մարզադաշտում:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0