TotalFootball.am


21.10.20 19:35

Վենգերը բացատրել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել ՄՅՈՒ-ն


«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատասխանել է այն հարցին, թե արդյոք երբևէ մանչեսթերյան ակումբներից մեկում իրեն աշխատանք առաջարկել են:

««Սիթին»՝ երբեք, իսկ «Յունայթեդը»՝ այո: Բայց ես հստակ չեմ ասի, թե դա երբ է եղել: Ես մերժումով եմ պատասխանել, քանի որ աշխատում էի «Արսենալում»: Իմ ու «Արսենալի» միջև սիրո պատմություն էր: Իմ կյանքը կարմիր ու սպիտակ գույներն են:

Երբ ես դեռ նոր էի եկել ակումբ, յուրահատուկ հմայք էի զգում: Դա ավանդույթների, մարդկանց հանդեպ հարգանքի խառնուրդ էր», - Վենգերի խոսքերն է մեջբերել FourFourTwo-ն:

Հիշեցնենք, որ Վենգերն «Արսենալը» գլխավորել է 1996-ից 2018 թվականներին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0