TotalFootball.am


21.10.20 00:48

Հայաստանում և Ադրբեջանում ժամանակավորապես դադարեցվում են ՈՒԵՖԱ-ի խաղերը


Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում անվտանգության տեսանկյունից լարված իրավիճակը՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմը հոկտեմբերի 20-ին որոշում է կայացրել, որ Հայաստանում և Ադրբեջանում անորոշ ժամկետով չեն կայանա ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային և հավաքականային խաղեր: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո իրադարձությունները, որոնք սկիզբ են առել սեպտեմբերին և որոնց պատճառով արդեն Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի և Ազգերի լիգայի երկու հանդիպումներ տեղափոխվել էին չեզոք գոտի, ՈՒԵՖԱ-ն կարծում է, որ այս պահին այդ երկրներում ՈՒԵՖԱ-ի խաղերի անցկացման պայմանները չեն ապահովվում:

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային և Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիային՝ ներառյալ համապատասխան ակումբներին, կխնդրեն այլընտրանքային վայրեր առաջարկել ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում իրենց հաջորդ հանդիպումների համար, որոնք նախատեսված էին անցկացնել տանը:

Տարածաշրջանում իրավիճակը կլինի ուշադրության կենտրոնում, և այս որոշումը չի ազդի Եվրո-2020-ի՝ հաջորդ տարվա ամռանը Բաքվում անցկացվելիք խաղերի վրա:

Հայաստանում նոյեմբերին սպասվում էին Քուվեյթի հավաքականի հետ ընկերական խաղը և Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ Ազգերի լիգայի խմբային փուլի խաղը՝ համապատասխանաբար նոյեմբերի 11-ին և 18-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել Արցախի ՊԲ սահմանի ողջ երկայնքով: Մարտական գործողությունները շարունակվում են մինչ օրս:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0