TotalFootball.am


20.10.20 19:37

«Արսենալը» Պապաստատոպուլոսին ու Օզիլին կհեռացնի ԱՊԼ-ի հայտացուցակից


«Արսենալում» հույսեր չեն կապում կիսապաշտպան Մեսութ Օզիլի ու պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի հետ: Այս մասին հաղորդում է Goal-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ակումբն Օզիլին ու Սոկրատիսին կհանի ԱՊԼ-ի հայտացուցակից: Ֆուտբոլիստներին արդեն հայտնել են այդ մասին: Այդպիսով, նրանք չեն կարողանա խաղադաշտ դուրս գալ մինչև փետրվար, երբ կբացվի տրանսֆերային պատուհանը:

Օզիլն «Արսենալի» կազմում խաղադաշտ դուրս չի գալիս մարտից: Ակումբը հույս ուներ վաճառելու նրան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն գործարքը կազմակերպել չհաջողվեց: Գերմանացին ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:

32-ամյա Պապաստատոպուլոսը ևս բաց է թողել նոր մրցաշրջանի մեկնարկը: Հաղորդվում էր, որ նրանով հետաքրքրված է «Նապոլին», բայց տրանսֆերը խափանվեց: Ավելի վաղ «Արսենալն» Օզիլին ու Պապաստատոպուլոսին չէր ընդգրկել ՉԼ-ի հայտացուցակում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0