TotalFootball.am


28.09.20 00:57

[ՎԻԴԵՈ] «Ռոման» բաց թողեց հաղթանակը «Յուվեի» նկատմամբ. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ


Ա Սերիայի 2-րդ տուրում «Ռոման» ընդունել էր «Յուվենտուսին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Ժորդան Վերետուն: 44-րդ րոպեին Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը: 2 րոպե անց Մխիթարյանի փոխանցումից հետո Վերետուն դուբլ ձևակերպեց: 62-րդ րոպեին Մխիթարյանի նկատմամբ կանոնները խախտելու համար 2-րդ դեղին քարտն ստացավ ու հեռացվեց Ադրիեն Ռաբիոն: Չնայած 10 հոգով մնալուն՝ «Յուվենտուսին» հաջողվեց փրկվել պարտությունից: 69-րդ րոպեին Ռոնալդուն դուբլ ձևակերպեց:

Նշենք, որ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման:

2 տուրերից հետո «Ռոման» 1 միավորով 15-րդն է: «Յուվենտուսը» 4 միավորով 5-րդն է:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0