TotalFootball.am


27.09.20 21:25

[ՎԻԴԵՈ] «Լեսթերը» հյուրընկալվելիս խոշոր հաշվով հաղթեց «Ման.Սիթիին»


ԱՊԼ-ի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր «Լեսթերին»: «Աղվեսները» 5-2 հաշվով ջախջախեցին «քաղաքայիններին:

Հանդիպման հաշիվը բացվեց 4-րդ րոպեին. տանտերերին առաջ մղեց Ռիյադ Մահրեզը: 37-րդ րոպեին Ջեյմի Վարդին 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում «Լեսթերը» ևս երեք գոլ խփեց. Վարդին դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ 2 անգամ գոլ խփելով 11-մետրանոցից: Մեկական անգամ աչքի ընկան Ջեյմս Մեդդիոսոնն ու Յուրի Տիլեմանսը, որը նույնպես 11-մետրանոց իրացրեց:

«Սիթիի» կազմում երկրորդ գոլը հեղինակեց Նաթան Ակեն:

Այս խաղից հետո «Լեսթերը» 9 միավորով առաջին հորիզոնականում է: «Սիթին» 3  միավորով 13-րդն է:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0