TotalFootball.am


27.09.20 20:08

Սուարեսը դուբլ ձևակերպեց նորամուտի խաղում, «Ատլետիկոն» ջախջախեց «Գրանադային»


Իսպանական Պրիմերայի 3-րդ տուրում «Ատլետիկոն» 6-1 հաշվով ջախջախեց «Գրանադային»:

Հաշիվը բացվեց 9-րդ րոպեին՝ Դիեգո Կոստայի գոլի շնորհիվ: 16-րդ րոպեին հաշիվը կարող էր կրկնապատկել Սաուլ Նիգեսը, բայց չիրացրեց 11-մետրանոցը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Ատլետիկոյի» առավելությունը կրկնապատկեց Անխել Կոռռեան: 65-րդ րոպեին Ժոաու Ֆելիշը հաշիվը դարձրեց խոշոր:

71-րդ րոպեին «Ատլետիկոյի» կազմում խաղադաշտ դուրս եկավ Լուիս Սուարեսը, իսկ 1 րոպե անց նրա փոխանցումից գոլի հեղինակ դարձավ Մարկոս Լյորենտեն: 85-րդ րոպեին Սուարեսն իր առաջին գոլը խփեց մադրիդյան թիմի կազմում: Մի քանի րոպե անց «Գրանադայի» հեղինակության գնդակը խփեց Խորխե Մոլինան: Ավելացված ժամանակում Սուարեսը դուբլ ձևակերպեց՝ նպաստելով «Ատլետիկոյի» ջախջախիչ հաղթանակին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0