TotalFootball.am


25.09.20 22:25

Սուարեսը՝ Մեսսիին. «Ոչ ոք չի կարող փոխարինել քո հսկայական նշանակությունը «Բարսելոնայի» համար»


Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը պատասխանել է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի հաղորդագրությանը, որ նվիրված էր կատալոնական ակումբից ուրուգվայցու հեռանալուն:

«Շնորհակալ եմ ընկերս, քո խոսքերի համար, ու մեծ շնորհակալություն քո ընկերության համար: Ես միշտ երախտապարտ կլինեմ քեզ՝ որպես ուրախ ու սենտիմենտալ մարդու, քանի որ բոլորը քեզ ճանաչում են միայն որպես ֆուտբոլիստ: Չմոռանաս, թե ինչ էի քեզ միշտ ասում. «Շարունակիր հաճույք ստանալ ու ցույց տուր, որ դու այդպիսին միակն ես»: Բոլոր այդ ֆուտբոլիստները չեն փոխարինի քո հսկայական նշանակությունը ակումբի ու ֆուտբոլային աշխարհի համար: Ես քեզ շատ եմ սիրում, ընկերս: Մենք կկարոտենք», - գրել է Սուարեսն «Ինստագրամում» Մեսսիի հրապարակման մեկնաբանություններում:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0