TotalFootball.am


25.09.20 13:05

Օրբելի Համբարձումյանը հեռացել է «Աբդիշ-Ատայից». ակումբը հրաժեշտ է տվել նրան


24-ամյա հայ հարձակվող Օրբելի Համբարձումյանը որոշել է լքել կիրգիզական «Աբդիշ-Ատա» ակումբը: Այս մասին սոցցանցերում հայտնել է անձամբ ֆուտբոլիստը:

«Ամեն լավ բան ունի իր տրամաբանական ավարտը: Եկել է ժամանակը հրաժեշտ տալու Կանտին ու «Աբդիշ-Ատա» ակումբին: Ես հեռանում եմ կրկին վերադառնալու հույսով: Կանտն ինձ համար դարձել է հարազատ քաղաք: Շնորհակալ եմ բոլորին, ում հետ աշխատելու պատիվ եմ ունեցել: Հատկապես շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը, որը, չցանկանալով բաժանվել, այնուամենայնիվ կատարեց իմ խնդրանքը: Այս դժվարին 9 ամիսների ընթացքում եղել են տխուր ու երջանիկ շատ օրեր: Այս ժամանակահատվածում ես մեծ փորձ եմ կուտակել ինչպես ֆուտբոլում, այնպես էլ կյանքում: Իմ երկրում արդեն գիտեն «Աբդիշ-Ատայի» մասին, երկրպագում են թիմին, և ես նույնպես միշտ հետևելու եմ ակումբին և երկրպագելու», -գրել է Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ Համբարձումյանը «Աբդիշ-Ատա» էր տեղափոխվել այս տարվա սկզբին: Իր վերջին խաղը թիմի կազմում անցկացրել է սեպտեմբերի 21-ին:

Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև «Ուլիս», «Բանանց», «Արարատ» և «Ալայ» ակումբերում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0