TotalFootball.am


25.09.20 12:38

Գարեթ Բեյլն առաջին անգամ մեկնաբանել է «Ռեալից» հեռանալը


«Տոտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», առաջին անգամ մեկնաբանել է իր հեռանալը «սերուցքայինների» կազմից:

«Ես ոչնչի համար չեմ զղջում: Պարզապես փորձում եմ ֆուտբոլ խաղալ, իսկ ամենը, ինչ խոսում են կողքից, ես չեմ կարող վերահսկել: Ով էլ ինչ ասի, դա իրենց գործն է: Ես գիտեմ իմ կարծիքն ինքս իմ մասին, իսկ իմ ընտանիքը գիտի, թե ով եմ ես, և ինձ հետաքրքրում է միայն դա:

Մեկնելով ուրիշ երկիր՝ այլ մշակույթով՝ ես պետք է աճեի որպես անհատականություն: Դու սովորում ես՝ ինչպես վարվել տարբեր իրավիճակներում: Ես հայտնվեցի լուրջ ճնշման տակ, ինձ սուլում էին տրիբունաներից: Այնպես որ, ես սովորեցի՝ ինչպես հաղթահարել նման բաները, դրանք լուրջ ու սրտին շատ մոտ չընդունել: Սա ֆուտբոլ է, այն, ինչը ես սիրում եմ: Ես պետք է ինձ ամբողջովին նվիրեմ խաղին: Երբեմն դա ամենն է, ինչ կարելի է անել», - Բեյլի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0