TotalFootball.am


25.09.20 01:40

[ՎԻԴԵՈ] «Բավարիան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Սևիլյային» ու նվաճեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը


ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի համար խաղում «Բավարիան» Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում 2-1 հաշվով հաղթեց «Սևիլյային»:

Առաջին խաղակեսի սկզբում Դավիդ Ալաբան խախտեց կանոններն Իվան Ռակիտիչի նկատմամբ ու 11-մետրանոց բերեց գերմանական թիմի դարպասին: Հարվածն անվրեպ իրացրեց Լուկաս Օկամպոսը: 34-րդ րոպեին Լեոն Գորեցկան հավասարեցրեց հաշիվը:

52-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայից հետո «Սևիլյայի» դարպասը գրավեց Ռոբերտ Լևանդովսկին, սակայն տեսակրկնությունից հետո գոլը չեղարկվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով:

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որում մյունխենցիներին առաջ մղեց Խավի Մարտինեսը:

«Բավարիան» իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0