TotalFootball.am


22.09.20 19:59

«Ռոմային» տեխնիկական պարտություն գրանցվեց «Վերոնայի» հետ խաղում


«Ռոմային» տեխնիկական պարտություն է գրանցվել Ա Սերիայի առաջին տուրի՝ «Վերոնայի» հետ խաղի համար: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Սեպտեմբերի 19-ին կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0-0 հաշվով: Իսկ խաղից հետո հայտնի էր դարձել, որ հռոմեական ակումբը սխալմամբ հայտավորել էր կիսապաշտպան Ամադու Դիավարային: «Ռոման» կիսապաշտպանին հայտավորել էր մրցաշրջանին՝ որպես 22 տարեկանից ոչ մեծ ֆուտբոլիստ, թեպետ հուլիսի 17-ին լրացել էր Դիավարայի 23-ամյակը:

«Գայլերը» փորձել էին բողոքարկել որոշումը՝ մատնանշելով հայտացուցակի ազատ տեղերը, սակայն դա ոչ մի կերպ չի ազդել Լիգայի որոշման վրա:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0