TotalFootball.am


19.09.20 19:41

«Հոֆենհայմը» հաղթանակով սկսեց մրցաշրջանը, «Հերտան» ջախջախեց «Վերդերին»


Գերմանական Բունդեսլիգայի 1-ին տուրում «Վերդերը» ընդունել էր «Հերտային»: Խաղն ավարտվեց հյուրերի՝ 4-1 հաշվով հաղթանակով:

Բեռլինյան թիմի կազմում գոլեր խփեցին Դոդի Լուկեբակիոն, Մաթեուսը, Ջոն Կորդոբան ու Պետեր Պեկարիկը: «Վերդերի» միակ գոլը խփեց Դեյվի Զելկեն:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Քյոլնին»: Հյուրերի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Կրամարիչը: «Հոֆենհայմի» պահեստային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը խաղաժամանակ չստացավ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0