TotalFootball.am


19.09.20 18:35

VBet Հայաստանի Գավաթ. «Ալաշկերտը» հաղթեց «Շիրակին», ԲԿՄԱ-ն ու «Լոռին» հաղթողին չորոշեցին


Կայացան VBet Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի առաջին փուլի «Շիրակ» - «Ալաշկերտ» և ԲԿՄԱ - «Լոռի» հանդիպումները:

Գյումրիում «Ալաշկերտը» 2-1 հաշվով հաղթեց տանտերերին: Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին «Շիրակի» կազմում բացեց Արամ Մուրադյանը: Առաջին խաղակեսի ավարտին՝ 2 րոպեում «Ալաշկերտը» առաջ անցավ հաշվի մեջ. 42-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Բրայան Գարսիա Սիլվան, 43-րդ րոպեին Պապե Կամարան առաջ մղեց երևանցիներին:

Այս խաղում այլ գոլեր չարձանագրվեցին:

Զուգահեռաբար ընթացող ԲԿՄԱ - «Լոռի» խաղում գոլեր չխփվեցին:

Պատասխան հանդիպումները կկայանան նոյեմբերի 6-ին և 7-ին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0