TotalFootball.am


19.09.20 14:21

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Լոռին» բրազիլացի հարձակվող ունի


Բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինի Ջունիորը վերադարձել է Հայաստան և պայմանագիր կնքել «Լոռիի» հետ։ Այս մասին տեղեկացնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Կորինտիանսում», «Սան Պաուլոյում»։ 2016 թվականին տեղափոխվել է «Գանձասար-Կապան», որտեղ 27 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Մարինին հանդես է եկել նաև Իրանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Էսթեղլալ» և «Շահր Խուդրու» ակումբներում։ Ջունիորի վերջին թիմը Իսրայելի առաջին լիգայի «Հապոել Ռամատ Գանն» էր։

Բրազիլացու հետ կնքվել է «1+1» ձևարափով պայմանագիր։





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0