TotalFootball.am


19.09.20 11:59

Ռոնալդուն մրցանակ է ստացել IFFHS-ից 2019 թվականի համար


«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացքում 5-րդ անգամ մրցանակ է ստացել Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիայից (IFFHS):

Այս մասին ֆուտբոլիստը հաղորդել է «Ինստագրամի» իր էջում:

«Երջանիկ եմ հաղթելու IFFHS-ի Աշխարհի լավագույն միջազգային ռմբարկու-2019 մրցանակը», - գրել է Ռոնալդուն:

IFFHS-ի World's Best International Top Goal Scorer մրցանակը հանձնվում է օրացույցային տարվա ընթացքում միջազգային ու եվրագավաթային մրցաշարերի լավագույն ռմբարկուին: Պորտուգալացին այս մրցանակը 5-րդ անգամ ստացավ: Ռոնալդուն 2019-ի ընթացքում ընդհանուր առմամբ 21 գոլ էր խփել Պորտուգալիայի հավաքականում և «Յուվենտուսի» կազմում՝ Չեմպիոնների լիգայում:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0