TotalFootball.am


17.09.20 22:04

ԵԼ. «Տոտենհեմը» հաղթեց 9 հոգով մնացած Պլովդիվի «Լոկոմոտիվին»


Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց բուլղարական «Լոկոմոտիվին» և դուրս եկավ հաջորդ փուլ:

Հանդիպման հաշիվը 71-րդ րոպեին բացեց «Լոկոմոտիվի» հարձակվող Գեորգի Մինչևը: 79-րդ րոպեին բուլղարական թիմը մնաց 10 հոգով, իսկ նրանց դարպասին նշանակվեց 11-մետրանոց, որն անվրեպ իրացրեց Հարի Քեյնը: 83-րդ րոպեին տանտերերի կազմում ևս մեկ ֆուտբոլիստ կարմիր քարտ ստացավ: 9 րոպե անց Տանգայ Ն՛Դոմբելեն առաջ մղեց «Տոտենհեմին»:

Երրորդ փուլում «Տոտենհեմը» կխաղա մակեդոնական «Շկենդիա 79»-ի հետ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0