TotalFootball.am


17.09.20 20:12

Արմեն Նահապետյան. «Արտակ Օսեյանի գործոնն ամենամեծն էր «Փյունիկ» տեղափոխվելուս հարցում»


«Փյունիկի» նորեկ Արմեն Նահապետյանն առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը՝ խոսելով տեղափոխությունից ու իր սպասելիքներից:

Հիշեցնենք, որ 21-ամյա կիսապաշտպանն «Արարատ-Արմենիայից» վարձակալական հիմունքներով է տեղափոխվել իր նախկին ակումբ:

«Զանգեր ունեի տարբեր թիմերից: Ցանկանում էի արդեն շատ խաղալ. երկար ժամանակ բաց էի թողել վնասվածքների պատճառով: Զանգ ստացա նաև «Փյունիկից»: Այստեղ ամեն ինչ շատ հոգեհարազատ է, շատ երկար ժամանակ անցկացրել եմ «Փյունիկում»: Մարզչի հետ էլ եմ երկար ժամանակ աշխատել: Գիտեմ նրա ֆուտբոլային փիլիսոփայությունը: Նա լիովին համապատասխանում է իմ խաղին: Այդ պատճառով ընտրեցի «Փյունիկը» և շատ ուրախ եմ դրա համար:

Արտակ Օսեյանի գործոնն ամենամեծն է, քանի որ երկար ժամանակ աշխատել եմ նրա հետ: Միշտ շատ է օգնել ինձ, շատ բաներ եմ սովորել նրանից: Վստահ եմ՝ այստեղ էլ շատ բաներ կսովորեմ ու իմ աշխատանքի շնորհիվ ավելի շատ խաղաժամանակ կստանամ», - ասել է Նահապետյանը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0