TotalFootball.am


16.09.20 23:41

Բեյլի գործակալ. «Գարեթը հիմա ավելի մոտ է «Ռեալից» հեռանալուն, քան նախորդ 7 տարիներին»


Ջոնաթան Բարնետը՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալը, պատմել է ֆուտբոլիստի՝ «Տոտենհեմ» պոտենցիալ վերադարձի մասին:

«Մենք դեռ հեռու ենք որոշ պահերի համաձայնեցումից, բայց, առանց կասկածի, հիմա Գարեթն ավելի մոտ է «Ռեալից» հեռանալուն, քան նախորդ 7 տարիներին: Սա ծանր գործարք է, բայց պատճառ կա հավատալու, որ այն մոտ է: Ամեն ինչ կարող է տեղի ունենալ շատ արագ, եթե բանակցությունները շարունակվեն նույն դրական առանցքով: Գարեթն արդեն խոսել է Մոուրինյուի հետ: Նա Բացատրել է Ժոզեին, որ «Տոտենհեմն» առանձնահատուկ տեղ ունի իր սրտում», - Բարնետի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

Բեյլը «Ռեալ» էր տեղափոխվել «Տոտենհեմից» 2013 թվականի ամռանը: Տրանսֆերի արժեքը կազմել էր 101 միլիոն եվրո:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0