TotalFootball.am


16.09.20 14:33

[ԱՂԲՅՈՒՐ] «Ռեալի» պաշտպանը կտեղափոխվի «Տոտենհեմ»


Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ինչպես հավաստիացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 23-ամյա ֆուտբոլիստի հաջորդ ակումբը կլինի «Տոտենհեմը»: «Խցանները» համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերը «սերուցքայինների» հետ 30 միլիոն եվրոյով, իսկ անձամբ Ռեգիլոնի հետ պայմանավորվել են անձնական պայմանագրի շուրջ:

Պաշտպանի տրանսֆերին հավակնում էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Նշվում է, որ իսպանացու տրանսֆերի համար վճռական գործոն է դարձել այն փաստը, որ «Տոտենհեմը» համաձայնել է «Ռեալի» պայմանին ու պայմանագրում կնշի գումարի չափ, որով «Արքայական ակումբը» կկարողանա վերադարձնել ֆուտբոլիստին, ինչպես նաև գնելու առաջնային իրավունք: «Կարմիր սատանաները» հրաժարվել էին նման կետերից: 

Ռեգիլոնը «Ռեալի» սան է: Անցած մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրել է «Սևիլյայում»՝ մասնակցելով Պրիմերայի 31 խաղի:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0