TotalFootball.am


16.09.20 13:11

[ՖՈՏՈ] Հայտնի են Armenian-Soccer Awards 2020-ի հաղթողները


Սեպտեմբերի 15-ին Երևանի Holiday Inn հյուրանոցում Inecobank-ի անմիջական աջակցությամբ հանդիսավոր կերպով տեղի ունեցավ Armenian-Soccer Awards 2020թ․-ի մրցանակաբաշխությունը։

Մրցանակաբաշխությունը նման ֆորմատով անցավ երկրորդ տարին անընդմեջ։ Հյուրերի թվում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները, հայկական ակումբների մարզիչները, Հայաստանի հավաքականի նախկին և ներկայիս կազմի խաղացողներ Արթուր Եդիգարյանն ու Արաս Օզբիլիզը։ Պարգևատրվեցին Armenian-Soccer.com կայքի վարկածով Հայաստանի 2019/20 մրցաշրջանի առաջնության լավագույն գոլերի հեղինակները, ինչպես նաև 2019/20 մրցաշրջանի լավագույն հայ ֆուտբոլիստը, Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը։

Հայաստանի առաջնության լավագույն գոլի հեղինակին ընտրել էին Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների ներկայացուցիչները, մարզիչները, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու Armenian-Soccer-ի փորձագիտական խումբը։ Առաջին շրջանի լավագույն գոլի մրցանակը ստացավ «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Դավիթ Մինասյանը, երկրորդ շրջանի լավագույն գոլի համար պարգևատրվեց ներկայումս «Արարատում» հանդես եկող, իսկ նախորդ մրցաշրջանում «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն։ Առաջնության եզրափակիչ փուլի և ամբողջ առաջնության լավագույն գոլի մրցանակը ստացավ Երևանի «Նոայի» կիսապաշտպան Կիրիլ Բոռը։

2019/20 մրցաշրջանի լավագույն հայ ֆուտբոլիստին, ինչպես նաև Հայաստանի 2019/20 մրցաշրջանի առաջնության լավագույն ֆուտբոլիստին ու մարզչին ընտրել էին ֆուտբոլասերները՝ Armenian-Soccer.com կայքում կազմակերպված հարցման միջոցով։

2019/20 մրցաշրջանի լավագույն հայ ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Ակնկալվում է, որ Մխիթարյանի մրցանակը կհանձնվի ֆուտբոլիստին հոկտեմբերին, երբ նա միանա ազգային հավաքականի հավաքին։

Հայաստանի 2019/20 մրցաշրջանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնվեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Մաիլսոն Լիմային։ Իսկ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ ճանաչվեց «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը։

Բացառությամբ Մխիթարյանի, մյուս մրցանակակիրներն իրենց մրցանակները՝ կայքի լոգոտիպով ոսկեջրած արձանիկները, ստացան միջոցառման ընթացքում։





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0