TotalFootball.am


16.09.20 11:42

Մեսսին կարող է բաց թողնել Պրիմերայի մեկնարկային խաղերը


«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության 2020/21 մրցաշրջանի առաջին երեք խաղերը: Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբը հույսեր է կապում ֆուտբոլիստի հետ և մտադիր է նրան հրավիրել ԱԱ-2022-ի որակավորման փուլի առաջին խաղերին: Այդ դեպքում Մեսսին ստիպված կլինի բաց թողնել «Բարսելոնայի» առաջին երեք խաղերը: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

COVID-19-ի դեմ պայքարի կանոնակարգը նախատեսում է երկշաբաթյա կարանտին նոր երկիր մեկնելու դեպքում: Եթե Մեսսին հրավիրվի հավաքական, ստիպված է լինելու Արգենտինա մեկնել որակավորման փուլի մեկնարկից 15 օր առաջ: Այդ դեպքում նա բաց կթողնի «Վիլյառեալի», «Սելտայի» ու «Սևիլյայի» հետ խաղերը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0