TotalFootball.am


13.08.20 16:58

Մատյուիդին տեղափոխվեց Բեքհեմի «Ինտեր Մայամի»


«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին դարձավ «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը:

33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում: Ֆրանսիացին խաղալու է 8 համարի մարզաշապիկով:

«Ես շատ ուրախ եմ ողջունելու իմ ընկեր Բլեզ Մատյուիդիին «Ինտերում»: Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է և հիանալի մարդ:

Կազմում աշխարհի չեմպիոն ունենալը կարևոր պահ է և ակումբի սեփականատերերի, և երկրպագուների համար: Այն, որ ակումբ է եկել իմ նախկին թիմակիցը, առանձնահատուկ պահ է ինձ համար», - ասել է ակումբի սեփականատեր Դեյվիդ Բեքհեմը, որը Մատյուիդիի հետ խաղացել է ՊՍԺ-ում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0