TotalFootball.am


12.08.20 21:03

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Ռումյան Հովսեփյանը համալրեց «Ալաշկերտը»


«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

28-ամյա ֆուտբոլիստն «Ալաշկերտ» է տեղափոխվել Բուլղարիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արդա» ակումբից, որի կազմում 24 հանդիպում է անցկացրել ավարտված առաջնությունում:

Կարիերայի ընթացքում կիսապաշտպանը հանդես է եկել նաև «Իմպուլսում», «Բանանցում» («Ուրարտու»), «Շիրակում», «Փյունիկում», ուկրաինական «Մետալուրգ» (Դոնեցկ) և «Ստալ» ակումբներում: Ազգային թիմի կազմում անցկացրած 22 խաղերում դարձել է 2 գոլի հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0