TotalFootball.am


12.08.20 17:52

Լոպետեգի. «Հավատալու ենք, որ «Սևիլյայի» ուժերի սահմանում է ՄՅՈՒ-ին հաղթելը»


«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին խոսել է Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի սպասելիքներից: Խաղը կկայանա օգոստոսի 16-ին:

«Մենք կենտրոնացած ենք հաջորդ խաղի վրա, դա լինելու է անվանի մրցակցի դեմ հանդիպում, ֆուտբոլի պատմության լավագույններից մեկը: Բացի դրանից, նրանք հիմա գերազանց մարզավիճակում են:

Մենք, ինչպես միշտ, կներդնենք ողջ ուժերը: Նրանց դեմ խաղալը շատ դժվար է լինելու, բայց հավատալու ենք, որ մեր ուժերի սահմանում է նրանց հաղթելը», - Լոպետեգիի խոսքերն է մեջբերել UEFA-ի պաշտոնական կայքը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0