TotalFootball.am


11.08.20 21:37

[ՖՈՏՈ] Մեսսին «Բավարիայի» դեմ խաղից առաջ մարզվել է վիրակապված ոտքով


«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բավարիայի» հետ խաղից առաջ մարզվել է վիրակապված ոտքով:

Ըստ Sport.es-ի տեղեկությունների՝ վիրակապը դրվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Հարձակվողը հաստատ մասնակցելու է «Բավարիայի հետ խաղին:

Հիշեցնենք՝ Մեսսին վնասվածքն ստացել էր 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» հետ խաղում (3-1):

«Բարսելոնա» - «Բավարիա» խաղը կկայանա օգոստոսի 14-ին, Լիսաբոնի «Դա Լուշ» մարզադաշտում:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0