TotalFootball.am


11.08.20 20:20

Արսեն Բեգլարյան. ««Ուրարտուն» պետք է պայքարի ամենաբարձր հորիզոնականների համար»


Օգոստոսի 14-ին կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2020/21 մրցաշրջանը: Նախապատրաստական շրջանում անցկացրած բոլոր ստուգողական հանդիպումներում «Ուրարտուն» հաղթանակներ է տոնել։ Թիմի դարպասապահ Արսեն Բեգլարյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրուցել է պատրաստվածության, ակումբը համալրած նոր ֆուտբոլիստների ու գալիք մրցաշրջանի մասին.

Նախապատրաստական շրջանի մասին.

«Այս շրջանում բավականին քրտնաջան մարզվել ենք, մեծ ծավալի աշխատանք ենք կատարել, նոր ֆուտբոլիստներ եկան, ոչ բոլորն էին նույն մարզավիճակում, բայց մարզչական շտաբն ամեն ինչ անում է, որպեսզի բոլորս լավ մարզավիճակում լինենք։ Ես կարծում եմ՝ բոլորս այդ ընդհանուր հայտարարին եկել ենք, նորմալ մարզվել ենք, ստուգողական խաղերում գրանցած արդյունքներն էլ այդ մասին են խոսում»։

Նորեկների հետ համագործակցելու մասին.

«Բավականին մեծ թվով նորեկներ ունենք, ինչը մեծ ծավալի աշխատանք է ենթադրում, որովհետև կապը խաղադաշտում միայն մարզումների ու փոխհամագործակցությունների միջոցով է իրականանում, որքան շատ աշխատենք, այնքան արագ կսկսենք միմյանց ավելի լավ հասկանալ։ Ուստի շատ ենք մարզվում ու խաղերում էլ լավ արդյունք ենք ցույց տալիս։ Նորեկները գոլեր խփեցին, արդյունավետ գործողություններով աչքի ընկան ու ցույց տվեցին իրենց վարպետությունը և ես կարծում եմ՝ գալիք մրցաշրջանում նրանք անպայման կօգնեն թիմին»։

Նոր մրցաշրջանից սպասելիքների մասին.

«Կարծում եմ՝ թիմը բավականին պատրաստ է մոտենում առաջնությանը։ Շատ բաների կարող ենք հասնել այս մրցաշրջանում, ամեն ինչ մեզնից է կախված։ Լավ թիմ ունենք, ուժեղ ֆուտբոլիստներ են համալրել մեր շարքերը և մենք պետք է պայքարենք ամենաբարձր հորիզոնականների համար։ Իհարկե, չենք կարող ասել՝ ինչպես կդասավորվի ամեն ինչ, բայց, միանշանակ, պետք է պայքարենք մինչև վերջ»։





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0