TotalFootball.am


11.08.20 20:15

«Ռեալը» վաղաժամ կվերադարձնի Էդեգորին. Զիդանը տպավորված է նրա խաղով


«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, հավանաբար, հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «սերուցքայինների» կազմում: Մադրիդյան ակումբը որոշել է վաղաժամ վերադարձնել նորվեգացուն «Ռեալ Սոսյեդադում» երկու տարվա վարձակալությունից: Այս մասին հաղորդում է AS-ը:

Վարձակալության պայմանագիրը խզելու մասին խնդրել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, որը տպավորված է 21-ամյա ֆուտբոլիստի ելույթներով:

Լա Լիգայի անցած մրցաշրջանում Էդեգորը 31 խաղում 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0