TotalFootball.am


11.08.20 02:03

ՄՅՈՒ-ն լրացուցիչ ժամանակում խփած գոլով դուրս եկավ ԵԼ կիսաեզրափակիչ


Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Կոպենհագենի» հետ: Հանդիպումը կայացավ Գերմանիայի Քյոլն քաղաքում և ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ ՄՅՈՒ-ի:

Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում ՄՅՈՒ-ի հարձակվող Մեյսոն Գրինվուդը գրավեց «Կոպենհագենի» դարպասը, սակայն ավելի ուշ մրցավարը չեղարկեց դարպասի գրավումը: Լրացուցիչ ժամանակում՝ 95-րդ րոպեին, 11-մետրանոց նշանակվեց դանիական թիմի դարպասին: Հարվածը դիպուկ իրացրեց Բրունու Ֆերնանդեշը:

Այդպիսով, ՄՅՈՒ-ն դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Վուլֆերհեմփթոն» - «Սևիլյա» զույգի հաղթողի հետ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0