TotalFootball.am


11.08.20 01:02

«Ինտերը» հաղթեց «Բայերին» ու դուրս եկավ ԵԼ կիսաեզրափակիչ


Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Ինտերը» մրցում էր «Բայերի» հետ: Գերմանական Դյուսելդորֆում կայացած խաղն ավարտվեց միլանյան ակումբի՝ 2-1 հաշվով հաղթանակով:

«Ներաձուրիները» հաշվի մեջ առաջ անցան արդեն 15-րդ րոպեին. դիպուկ հարվածով աչքի ընկավ Նիկոլո Բարելլան: Ընդամենը 6 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Ռոմելու Լուկակուն: Իսկ արդեն 3 րոպե անց Կայ Հավերցը կրճատեց հաշվի տարբերությունը:

28-րդ րոպեին «Ինտերը» շանս ուներ գնդակների տարբերությունը կրկին հասցնելու 2-ի, սակայն VAR-ը չեղարկեց իտալական ակումբի օգտին նշանակված 11-մետրանոցը:

Կիսաեզրափակչում «Ինտերը» կխաղա «Շախտյոր» - «Բազել» զույգի հաղթողի հետ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0