TotalFootball.am


10.08.20 23:53

Սանչոն մնում է. «Բորուսիան» հայտարարել է նոր պայմանագրի մասին


Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխաել Ցորկը հայտարարել է, որ կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կարիերան կշարունակի ակումբում:

«Սանչոն մեր պլաններում է: Նա մեր կազմում հանդես կգա հաջորդ մրցաշրջանում: Սա վերջնական որոշում է: Կարծում եմ՝ սա ձեր բոլոր հարցերի պատասխանն է:

Անցած ամառ մենք նրա աշխատավարձը բարձրացրինք՝ համապատասխան այն բանի, թե որքան էր աճել նրա խաղի որակը: Այնպես որ, համարեք, թե մենք դեռ այն ժամանակ էինք նրա պայմանագիրը երկարաձգել մինչև 2023 թվականը», - Ցորկի խոսքերն է մեջբերել «Բորուսիայի» թվիթերյան էջը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչոն կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, եթե մանկունիանցիները համաձայնեն նրա համար 120 միլիոն եվրո վճարել:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0