TotalFootball.am


10.08.20 20:50

«Ռեալը» վարձավճարով բաժանվել է «ճապոնացի Մեսսիից»


«Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն տեղափոխվել է «Վիլյառեալ»: Այս մասին հաղորդում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը: «Արքայական ակումբը» 19-ամյա ֆուտբոլիստը, որը հայտնի է նաև «ճապոնացի Մեսսի» մականունով, լքել է վարձավճարով: «Վիլյառեալում» նա հանդես կգա 2020/21 մրցաշրջանում:

Կուբոն 2011-2015 թվականներին խաղացել է «Բարսելոնայում»: «Ռեալ» տեղափոխվել է 2019 թվականին: Անցած տարվանից ֆուտբոլիստը հրավիրվում է Ճապոնիայի ազգային հավաքական:

Անցած մրցաշրջանը ճապոնացին վարձավճարով անցկացրել է «Մալյորկայում»: Մասնակցել է Պրիմերայի 35 խաղի՝ դառնալով 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0