TotalFootball.am


09.08.20 12:58

Դիբալան տարեկան 15 միլիոն եվրոյի պայմանագիր է պահանջում «Յուվեից»


«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ցանկանում է վերանայել ակումբի հետ ընթացիկ պայմանագիրը: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Արգենտինացին տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ է պահանջում: «Յուվենտուսի» ղեկավարությունը պատրաստ է վերանայել 10 միլիոն եվրոյի տարբերակը՝ գումարած բոնուսներ: Հաղորդվում է, որ նոր պայմանագրի ժամկետը կլինի 2025 թվականը:

Ավարտված մրցաշրջանում Դիբալան Ա Սերիայում 33 խաղի է մասնակցել՝ դառնալով 11 գոլի ոև 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ճանաչվել է Ա Սերիայի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0