TotalFootball.am


06.08.20 12:48

Դավիդ Սիլվան մոտ է «Լացիո» տեղափոխությանը. հայտնի են ակումբի առաջարկած պայմանները


Կիսապաշտպան Դավիդ Սիլվան, որի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ կավարտվի օգոստոսի 24-ին, մոտ է «Լացիոյի» կազմը համալրելուն: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ 34-ամյա իսպանացու և իտալական ակումբի միջև բանակցությունները վերջնական փուլում են: «Լացիոն» կիսապաշտպանին առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով, ինչպես նաև բոնուսներ:

«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն վստահ է, որ Սիլվայի հետ համաձայնության կհասնեն առաջիկա օրերին:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0