TotalFootball.am


06.08.20 11:58

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը ներողություն է խնդրել Պիկեի մասին խոսքերի համար


Մադրիդի «Ռեալի» ու Արգենտինայի հավաքականի նախկին պաշտպան Օսկար Ռուջերին ներողություն է խնդրել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեից: Ավելի վաղ Ռուջերին Պիկեին անվանել էր երկրորդ կարգի ֆուտբոլիստ և ասել, որ նա հայտնի է այն բանի շնորհիվ, որ հանդիպել է Շակիրայի հետ:

«Ներողություն եմ խնդրում, ես երբեք ընտանիքը չեմ խառնել այս հացերին: Ես միշտ խոսել եմ միայն ֆուտբոլիստների մասին: Այն ժամանակ ես սխալվել եմ և պետք է ներողություն խնդրեմ: Ես չեմ ճանաչում, բայց, հնարավոր է, ցավ եմ պատճառել նրա ընտանիքին: Մենք հավաքականների կազմում խաղացած, աշխարհի չեմպիոն, լավ կենտրոնական պաշտպաններ ենք», - Ռուջերիի խոսքերն է մեջբերել A Bola-ն:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0