TotalFootball.am


04.08.20 23:58

«Ռեալը» հետաքրքրված է «Սպորտինգի» 18-ամյա պաշտպանով


Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Սպորտինգի» 18-ամյա պաշտպան Նունո Մենդեշով: Այս մասին հաղորդում է Besoccer-ը՝ հղում անելով Record-ին:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «սերուցքայինների» ղեկավարությունը Մենդեշին դիտարկում է որպես Մարսելոյին պոտենցիալ փոխարինողի: Հաղորդվում է, որ «Ռեալն» արդեն կապ է հաստատել «Սպորտինգի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ: Մենդեշով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Մենդեշը հունիսի 19-ին երկարաձգել է պայմանագիրը «Սպորտինգի» հետ: Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը, իսկ հրաժարագինը 45 միլիոն եվրո է:

2019/20 մրցաշրջանում Մենդեշը 17 խաղ է անցկացրել «Սպորտինգի» Մ-23 թիմում, 1 խաղ՝ Մ-19 թիմում և 9 խաղ՝ հիմնական թիմի կազմում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0