TotalFootball.am


04.08.20 20:17

ՉԼ/ԵԼ ընտրական փուլի նոր ընթացակարգը կորոնավիրուսի պայմաններում. որ դեպքերում է տեխնիկական պարտություն նախատեսվում


ՈՒԵՖԱ-ն պաշտոնական կայքում հրապարակել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի ընտրական 2020/21 խաղարկության ընտրական փուլերի անցկացման հատուկ կարգը: Կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ դրանք կկայանան մեկ խաղերով, բացի ՉԼ-ի ընտրական փուլի եզրափակիչ փուլից:

Յուրաքանչյուր վիճակահանությունից առաջ ՈՒԵՖԱ-ն ներկայացնելու է երկրների միջև տեղաշարժի վրա բոլոր հայտնի սահմանափակումների ցանկը: Վիճակահանությունից 2 օր առաջ բոլոր ակումբները պետք է ՈՒԵՖԱ-ին տեղեկացնեն առկա սահմանափակումների մասին՝ նախքան դա խորհրդակցելով տեղական ֆեդերացիաների հետ: Եթե տեղեկությունն ՈՒԵՖԱ չուղարկվի անհրաժեշտ ժամկետում, ՈՒԵՖԱ-ն սահմանափակումների ցանկը կհամարի վերջնական:

Եթե ակումբն ՈՒԵՖԱ-ին վիճակահանությունից երկու օր առաջ մինչև կեսգիշեր չտեղեկացնի ու այդ պատճառով չկարողանա անցկացնել խաղը տնային մարզադաշտում, ապա թիմին կգրանցվի տեխնիկական պարտություն 0-3 հաշվով: Խաղերը, որպես կանոն, պետք է անցկացվեն տնային մարզադաշտերում: Սահմանափակումների առկայության դեպքում տանտեր ակումբը պետք է այլընտրանքային մարզադաշտ առաջարկի, որը կարող է լինել նաև այլ երկրում, ուր խաղի կայացմանը խանգարող սահմանափակումներ չկան: Եթե ընդունող կողմը չապահովի խաղի անցկացումն այլ մարզադաշտում, տանտեր թիմին կգրանցվի տեխնիկական պարտություն:

Այն դեպքում, եթե ՈՒԵՖԱ-ն սահմանափակումների մասին տեղեկությունը համարի ոչ կոնկրետ կամ հենց սահմանափակումները՝ ոչ բավարար, կառույցը կարող է խաղն այլ տեղ տեղափոխելու որոշում կայացնել: Տանտերերը պետք է պատասխանատվություն կրեն խաղի անցկացման համար և կատարել ծախսեր դրա հետ կապված: Եթե թիմերից մեկը հրաժարվի մասնակցել խաղին, ապա նրան կգրանցվի տեխնիկական պարտություն: Ակումբներն իրավունք ունեն պայմանավորվելու խաղը չեզոք մարզադաշտում անցկացնելու վերաբերյալ, եթե այն լինի ՈՒԵՖԱ-ի կազմում գտնվող երկրում:

Եթե տեղական իշխանությունները նոր սահմանափակումներ մտցնեն խաղի անցկացման վայրի հաստատումից հետո, դա հաշվի չի առնվի: Ուստի, եթե հաստատված մարզադաշտում խաղի անցկացումը հնարավոր չլինի, ապա տանտերերին կգրանցվի 0-3 հաշվով տեխնիկական պարտություն: Երկու թիմերի՝ խաղին մասնակցելուց հրաժարվելու դեպքում խաղը չի անցկացվի, իսկ թիմերը կորակազրկվեն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0