TotalFootball.am


04.08.20 00:51

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Վիուլեն Այվազյանը հանդես կգա «Սևանում»


Հայաստանի Երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանը կարիերան կշարունակի «Սևան» ՖԱ-ում: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի առաջնությունում 25-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը Բարձրագույն խմբի մասնակից «Երևանն» էր, որտեղից Այվազյանը հեռացել էր 2019 թվականի դեկտեմբերին: Կարիերայի ընթացքում հանդես է նաև եկել «Փյունիկ», «Շիրակ», «Վենտսպիլս» և «Դնեպր» ակումբներում:

Թիմի կազմը համալրել է նաև «Գանձասար-Կապանի» նախկին ֆուտբոլիստ Համլետ Ասոյանը:

Հիշեցնենք, որ «Սևան» ՖԱ-ն ավելի վաղ հայտարարել էր նաև թիմի 9 ֆուտբոլիստների հետ պայմանագրերի երկարաձգման և Արմեն Սանամյանի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին: Առաջին խմբի առաջնության մեկնարկային տուրում օգոստոսի 14-ին կմրցի «Ուրարտու-2»-ի հետ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0