TotalFootball.am


03.08.20 23:57

Բենզեմա. «Ռոնալդոն ստիպեց ինձ սիրել ֆուտբոլը»


Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պատմել է այն մարզիկների մասին, որոնք մեծ ազդեցություն են ունեցել իր վրա:

«Միանշանակ պատասխան չկա: Շատ մարդիկ են ոգեշնչել ինձ, բայց որպես օրինակ վերցնենք ֆուտբոլիստի: Բրազիլացի Ռոնալդոն ինձ ստիպել է սիրել ֆուտբոլը: Ամեն ինչ նրա խաղի շնորհիվ, բայց դա այսպես թե այնպես հայտնի է բոլորին:

Եթե վերցնենք սպորտն ամբողջությամբ, թեկուզ և բասկետբոլի մեծ սիրահար չեմ, կնշեմ Մայքլ Ջորդանի անունը այն բանի համար, ինչ նա արել է «Չիկագոյում: Եվս մեկ մարզի՞կ: Թերևս, Մայք Թայսոնը, քանի որ Թայսոնն ուժ է», - Բենզեմայի խոսքերն է մեջբերել Goal.com-ը:

Բենզեման «Ռեալի» գույները պաշտպանում է 2009 թվականից, իսկ ավելի վաղ հանդես է եկել «Լիոնում», որի սանն է հենց: «Արքայական ակումբի» հետ 32-ամյա ֆրանսիացին մինչ այժմ հաղթել է 19 տիտղոս:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0