TotalFootball.am


03.08.20 23:30

Կոնտե. «Ես «Յուվենտուսի» ֆուտբոլիստներից Սարրիի ապագայով չեմ հետաքրքրվել»


«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հերքել է տեղեկությունն այն մասին, թե ցանկանում է կրկին գլխավորել «Յուվենտուսը» և «ծեր սինյորայի» ֆուտբոլիստներին հարցրել է Մաուրցիո Սարրիի ապագայի մասին:

«Կտրականապես հերքում եմ, որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստներին ու մենեջերներին հարցրել եմ Սարրիի ապագայի մասին: Ես դատի կտամ նրան, ով գրել է այդ հոդվածը և այդ պարբերականի խմբագրին:

Ես երեք տարվա պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ և քրտնաջան աշխատելու եմ, որ հաջողության հասցնեմ այդ նախագիծը», - Կոնտեի խոսքերն է մեջբերել ANSA-ն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոնտեի ու «Ինտերի» ղեկավարության հարաբերությունները վատացել են:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0